«Չկա սոցիալ-դեմոկրտատիայի այնպիսի մոդելը, որ համապատասխանի բոլոր երկրներին…»

Հարցազրույց Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Փիթր Վեյդրուդի հետ

Գլոբալիզացվող աշխարհում ինչպես եք պատկերացնում ազգային ինքնություն պահպանման խնդիրը:
Ազգային ինքնությունը շատ կարևոր է: Ավանդական հասկացությունը, որը զարգացավ 19-րդ դարում, հետևյալն էր մեկ ազգ, մեկ մարդկություն և մեկ երկիր: Այն տվեց ուղղություն ավելի ժամանակակից հասկացության, այն է, որ որևէ պետության գլխավոր դերն է ապահովել ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշպանությունը իր երկրի քաղաքացիների համար: Իմ կարծիքով ժամանակակից աշխարհում մեծամասնությունը ավելի առատաձեն է փոքրամասնությունների նկատմամբ: Այնուհանդերձ ես կարծում եմ, որ գլոբալիզացվող աշխարհում ազգային ինքնության պահմանում առաջնահերթ խնդիր չէ:

2. Ձեր կարծիքով, հնարավոր է կիրառել սոցիալ-դեմոկրատիայի շվեդական մոդել բոլոր երկրներում:
Ես չեմ կարծում, որ կա սոցիալ-դեմոկրտատիայի այնպիսի մոդելը, որ համապատասխանի բոլոր երկրներին: Սոցիալ-դեմոկրատիան կարող է ապրել միայն այն  դեպքում, երբ մարդիկ հավատում են դրան: Պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք կաջակցենք այդ գաղափարին:
Շվեդական մոդելը տարիների ընթացքում կրել է փոփոխություններ, միանշանակ չկա մեկ մոդել: Ես իհարկե սիրում է սոցիալ-դեմոկրատիայի շվեդական մոդելը և երջանիկ եմ, որ ունեմ հնարավորություն այն առաջ տանելու, կարծում եմ, որ մյուս երկրները կարող են սովորել այն, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր սեփական մոդելը, որը կհամապատասխանի իր պայմաններին: Իմ կարծիքով մենք ունենք մեկ պայքար, որը ծավալվեց տարիներ առաջ երկու տարբեր հասկացությունների միջև` սոցիալիզմի և սոցիալ-դեմոկրատիայի միջև: Ըստ մեկի մոտեցումների աշխատավորները ազատ չեն, այդ իսկ պաճառով նրանք աղքատ են: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է հանել աշխատավորներին աղքատությունից, այսինքն` ապահովել նրանց նյութական պահանջները: Մյուս կողմը պնդում է ճիշտ հակառակը. Աշխատավորները աղքատ են, քանի որ նրանք ազատ չեն: Այսինքն` պետք է ազատություն տալ աշխատավորներին, պետք է ապահովել նրանց այնպիսի միջոցներով,որոնք հնարավորություն կտան ձեռք բերել ազատություն, դրանք կարող են լինել կրթական, մշակույթային և հոգևոր արժեքներ: Երբ 16-17 տարի առաջ մենք կատարեցինք մեր ճանապարհորդությունը աղքատ երկրնից մինչև առաջավոր երկրներ, ապա տեսանք , որ բոլոր կովկասյան երկրները կողմ են նյութական մոտեցմանը, սակայն այժմ մարդիկ վերադառնում են մյուս մոտեցմանը, քանի որ գլոբալիզացվող աշխարհում այն ունի ավելի կարևոր և արդիական իմաստ, այսինքն` մենք պետք է կենտրոնանանք ավելի շատ անհատական պաստասխանատվության, ճկուն մոտեցումների վրա, բավական լուրջ, հավաքական արժեքների վրա: Նյութական արժեքները, որոնց 50-60 տարի առաջ պաշտանում էր սոցիալ-դեմոկրատիան այլևս գրավիչ ու էական չեն:

3. Շվեդիան լինելով զարգացած և առաջատար երկրներից մեկը աշխարհում, այդուհանդերձ կարող եք նշել, թե որոնք են Շվեդիայի երիտասարդության այսօրվա մարտահրավերները:

Իհարկե Շվեդիայի երիտասարդությունը ունի մարտահրավերներ և դրանցից ամենակարևոր, աշխատանք գտնելու դժվարություն է: Մեր երկրում բավականին բարձր մակարդակի է հասնում երիտասարդ մարդկանց գործազրկության աստիճանը, այն բարձր է նույնիսկ եվրոպական երկրների համեմատ: Ինչ վերաբերվում է կրթությանը, այն մեր երկրում անվճար է, ինչը շատ մեծ նշանակություն ունի: Ես ինքը Շվեդիայի աղքատ շրջանից եմ և կարող եմ ասել, որ սա մեծ հնարավորություն է  զարգանալ և առաջ գնալ կյանքում: Որոշ երիտասարդներ և նրանց թվում իր երեխաները  նշում են, որ շդեդիայի երիտասարդությունը պետք է շատ ավելի արժևորի ուսումը: Երբեմն սա նմանվում է դիլեմայի, այն ինչ անվճար է կորցնում է իր արժեքը: Իհարկե ես կողմ եմ, որ ուսումը շարունակի մնալ անվճար, քանի որ կարծում, որ սա կաևորագույն որոշուներից է որ մենք կայացրել ենք: Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ շատ կարևոր է սովորեցնել, թե որքանով է անվճար ուսուցումը անհրաժեշտ ու կարևոր:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: