Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ Ը.Ե.Մ.Մ.-Ի ՍԵՒԾՈՎԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ 2010 թուականի Հունիսի 1-4-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության

[1]Սեւծովյան տարածաշրջանի համագործակցութեան հերթական ժողովը` «Ժողովրդավարութիւնը և մարդու իրավունքները» թեմայով։

Ժողովին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցում էր երկու հոգանոց պատուիրակութեամբ՝ Անահիտ Հարությունյան («Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միություն) և Նժդեհ Երանյան (Հայաստանի Երիտասարդական Միություն):

Ժողովին մասնակցում էին պատուիրակներ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Մոլդովայից, Յունաստանից, Իսպանիայից  եւ այլ երկրներից։

Առաջին օրը պատվիրակությունները հանդես եկան իրենց զեկույցներով`  հիմնականում ներկայացնելով յուրաքանչյուր երկրում առկայ ժողովարդավարության և մարդու իրավունքների վիճակը:

Հատկանշական է, որ ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակության զեկույցից հետո մասնակիցների կողմից հնչեցվեցին բազմաթիվ հարցեր` Արցախի կարգավիճակի եւ այդ կապակցությամբ Դաշնակցության դիրքորոշման, ՀՅԴ գործունեության և հետագա ծրագրերի, եւ Հայաստանի մասին, որոնց ՀՅԴ երիտասարդականի ներկայացուցիչների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:

Տեղի ունեցան հադիպումներ Եվրոպայի Երիտասարդական Ֆորումի ներկայացուցիչ Յոհան Էքմանի, ECOSY-ի փոխնախագահ Կատարինա Նեվեդալովայի և Ը.Ե.Մ.Մ-ի փոխնախագահ Ակոս Կոմասսի հետ:

Ժողովի հաջորդ օրերին մասնակիցները քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով մշակեցին տարածաշրջանային համագործակցության նախնական ծրագիր:

Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից միութիւն է։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ աշխարհի առաւել քան 100 երկրներից։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել http://www.ayf.am եւ http://www.iusy.info կայքէջերը։

[1]Anahit

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: