Որոնք են հայ երիտասարդի խնդիրնեըը և ինչ կարող ենք մենք անել?

Հիմնական խնդիրները, որոնք նշել եմ վերաբերվում են ուսանողությանը.

1.  Ցածր կրթաթոշակ և դրա համեմատությամբ բարձր ուսման վարձ:

2.  Ուսանողները մեծի մասամբ տեղեկացված չեն գործող ուսումնական համակարգի օրենքների հետ: Հետևաբար  ունակ չեն ներկայացնելու իրենց պահանջները և պաշտպանելու իրենց իրավունքները:

3.  Աշխատատեղերի մեծ պակաս: Եթե չկա տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկ, կամ առհասարակ տվյալ ոլորտը Հայաստանում չի գործում սկսած Անկախությունից, ապա ի՞նչ կարիք կա համալսարաններում տվյալ մասնագիրտության ֆակուլտետների և բաժինների գոյության:

4.  Համալսարանները չեն օգտագործում երիտասարդ կադրերին` ընդգրկելով նրանց դասխոսական կազմի մեջ: Արդյունքում այսօրվա դասխոսական կազմը գլխավորապես բաղկացած է սովետական համակարգում դասավանդող մասնագետներից, որոնք վերջին 20 տարիների ընթացքում չեն փոխել իրենց դասավանդման մեթոդները և նյութերը, մինչդեռ գիտությունը շատ արագ զարգանում է և մատուցվող ինֆորմացիան և գրականությունը չափից ավելի հին են (խոսքը վերաբերվում է տեխնիկական գիտություններին): Կարող եմ ասել ավելին. հնարավորինս խոչընդոտվում է երիտասարդ մասնագետների առաջընթացը համալսարաններում (եթե իհարկե վերևի օղակներում թափով բարեկամ չունես, ես դեպքում քո առջև բաց են բոլոր դռներ անկախ քո գիտելիքների չափից):

5.  Երիտասարդությունը առհասարակ մեկուսացված է Հայաստանի մշակույթային կյանքից (խոսքը վերաբերվում է երիտասարդների մեծամասնությանը):   Քանի որ թատրոների, օպերաների, համերգների և այլ միջոցառումների տոմսերի գները հարմար չեն ուսանողի գրպանին, կարծում եմ այս դեպքում ճիշտ լուծում կլիներ ստեղծել ուսանողների համար զեղչային համակարգ:

6.  Շատ քիչ տեղեր են տրամադրվում մագիստրատուրայի և ասպերանտուրայի բաժիններին:

7.  Շատ քիչ ոլորտներում են գործում ուսանողական զեղչեր: Լավ կլինի եթե նախկինի նման ուսանողները հնարավորություն ունենան անվճար կամ զեղչով օգտվել համալսարանների ճաշարաններից:

Իրականության մեջ խնդիրները շատ են, սակայն ես կարևորեցի վերոնշյալները: Շատ կուզենայի լսել նաև ձեր դիտողությունները…

Advertisements
Tagged , , , ,

2 thoughts on “Որոնք են հայ երիտասարդի խնդիրնեըը և ինչ կարող ենք մենք անել?

  1. Anna says:

    Ashxatanq, ashxatanq u eli ashxatanq…sa e mer himnakan xndir@

  2. Mik says:

    ինչել ուզենաք անել մեկա չեք կարա փոխեք
    երևի մտածում եք խնդիրը դասախոսների մեջա
    Ոչ միայն!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: