Աշուն է եկել մեր բակ…?

Այս առավոտը, ինչպես նախորդ 1000ավոր առավոտները սկսվեց, աշխատանքային դիսկրիմինացիաների դեմ բողոքներով և մի կերպ անկողնուց դեպի սրճեփը դժգոհությամբ սողալու փորձերով:

Հաղթահարելուց հետո առավոտյան բոլոր դժվարությունները, դուրս վազեցի դեպի կանգառ որսալու երթուղայինը, որով հավանաբար ճմռթված ու տրորված պետք է հասնեի աշխատանքիս վայր:

Հերոսաբար հաղթահարելով երթուղայինի փորձությունները քայլեցի դեպի գրասենյակ: Մինչև գրասենյակ հասնելը ես դեռ ժամանակ ունեի մտորելու՝ մոտավորապես (200 քայլ 4.15րոպե): Եվ իհարկե առաջին բանը որը կարող էր հետաքրքրել աշնանային առավոտյան ,  դա դեղնազօծ ծառերի անմեղ ու իմիջայլոց գեղեցկություն է: Սակայն որքան էլ փնտրեցի, միևնույն իմ աչքերը այդպես էլ առիթ չունեցան տեսնել որևէ այլ բան քան քարե և բետոնապատ շենքերը և գույնզգույն պաստառները ու գովազդային վահանակները (ընդորում ես քայլում էի Երևանի ծառապատված փողոցներից մեկով):

Տեսնես Երևանը միշտ է կարոտ եղել աշնան տերևաթամին? Տեսնես երևանցիները միշտ են աշունը նկարներում փնտել?

Ակամայից հիշեցի ծնողներիս պատմությունը և արկածները, որոնք ի երջանկություն իրենց տեղի էին ունենում 1980ականի Երևանում: Դրանք պատմություններ էին ողողված երևանյան գարնային, ամառային, աշնանային և ինչու ոչ  ձմեռային երանգներով: Երևանը, իրենց նկարագրությամբ նման էր զուտ հայական կերտվածքի իր որույն ոճով, իրեն բնորոշ շենքերով ու այգիներով:

Եխ՜, շատ ափսոս, որ մենք էլ բախտ չունեցանք տեսնել այդ ամենը…կարծում եմ աշունը ինձ համար այսուհետ կսահմանափակվի այստեղից այնտեղից պեղած գեղեցիկ, մի տեսակ անբնական նկարներով…

Advertisements
Tagged , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: