Արժանապատիվ առեւտուր

Երեկ երեկոյան ժամը 21:00-22:00 հատվածում քույրիկս հետ քայլում էինք Ամիրյան փողոցով ու մի փոքր հեռվից լսվեցինք շվիի շատ ջերմ, հարազատ սուլոց: Չգիտեմ ինչու, բայց մի տեսակ ուրախությամբ և ջերմությամբ լցվեցի…նվագը կարծես սովորական էր, Երևանի փողոցներում այդ ժամերին շատ հաճախ լսվող, բայց միևնույն ժամանակ այնքան սեր և հայկականություն ուներ:

Մի խոսքով, քույրիկիս հետ շտապեցին երաժշտության ուղղությամբ՝ կարծելով, թե նվագողը հավանաբար փողոցային երաժիշտ է, ում մեծ ուրախությամբ կլսեինք ու մի փոքր գումար տալուց հետո մեզ բավարարված կզգային 🙂

Այսպես Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերումից մի քանի մետր հեռու հանդիպեցինք 40-ին մոտ, երերուն արտաքինով ժպտերես, բայց հոգսառատ դեմքով մի մարդու, ով կարծես թութ էր վաճառում և շվի նվագում: Անսովոր էր ու անհասկանալի, ինչ իմաստ ունի նվագել, մարդկանց (գոնե մեզ երկուսիս) հաճույք պատճառել, բայց ըստ էության փող չվերցնել ու փոխարեն իմիջայլոց թութ վաճառել:

Մի քանի վայրկյան մտածելուց հետո որոշեցինք, որ դա տեսողական շփոթմունք է ու այս մարդը վստահաբար գումար կվերցնի: Մոտեցա որ մի քանի մետաղադրամ դնեմ դույլի մեջ (որ պարզվեց փողի համար չէր նախատեսված) այնպես զարմացավ, որ ես ինքս շփոթվեցի…հետո երևի ինձ խղճալով՝ ժպտաց ու ասեց “դե լավ էտ շաբաշա”: Ինձանից անմիջապես հետո մի քանի հոգի մոտեցան և գումար դրեցին դույլի մեջ: Այս մարդն էլ իր հերթին բոլորին փորձում էր համոզել, որ “նայեք ինչ լավ թթու ա, ախր շատ էժան եմ տալիս”: Ես ու քույր կանգառում կարգնած վայելում էիք շվին ու հետևում անցորդների պահվածքին: Այնքան անտարբերություն և արհամարանք կար նրանց պահվածքի մեջ…չեմ կարողանում հասկանալ: Իսկ շվի նվագող ու թութ վաճառող այս ժպտերես մարդ չէր ընկճվում, հակառակը յուրաքանչյուր անցորդի համար մեկ նվագ էր կատարում:

Վերջապես որոշեցինք այս մարդու թութը գնել…այնքան քիչ գումար վերցրեց այնքան քաղցր թութի դիմաց, որ վստահաբար դա իմ օգուտն էր և ոչ ողորմություն կամ օգնություն նրա:

Հետևություն: Ստացվում է ավելի հեշտ է ողորմություն տալ փողոցում մոտեցող ու խղճալի տեսք ընդունած մուրացկանին՝ դրանով ավելի բավարված ու հզոր զգալու համար, բայց երբ մարդը ուզում է իր աշխատանքով վաստակել, մի տեսակ հավասարը հավասարին հարթակում ենք հայտնվում…Ամիրյան փողոցի վրա գյուղական արտաքինով ու ոչ այնքան նորաձև հագնված մարդու կողքին կանգնել, ավելին առևտուր անել, նվաստացուցիչ է…? Բա ինչի համար են  Supermarket-ները: Եթե ավելի հեռուն նայենք միգուցե իրավացի է, երբ ասում են, որ մեզ շուկաներ պետք չեն..?

Advertisements
Tagged , , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: