Category Archives: Uncategorized

We have heroes all around us

We all have heroes. They are our inspiration, embodiment of our dreams, kind of image of our “I am”. They are always right, ideal. For someone it can be movie or story personage, for someone – historical or revolutionary person.

My heroes always with me, they have been inspiring and supporting me till now.
They are not famous, they are not rich but they are enough strong to put away their dreams, career and perspectives and devote all their life to family and four kids. They are strong enough to remain dreamers, jokers, patriots and those who still have optimistic outlook on life 🙂

Love my parents, I am happiest person in the universe!

Tagged , ,

Դեսից դենից, ստից մտից

Հենց նոր շատ պատահաբար սկսեցի մտածել այն մասին, թե ինչու որոշ մարդիկ իրենց կյանքում հաջողացնում են, իսկ ոմանք ոչ? Ինչու որոշ մարդկանց մենք համարում ենք “լավ”-ը, ոմանց “վատ”-ը? Եվ որպեսզի մտքերս իմի բերեմ մտածեցի, որ շատ ավելի հարմար կլինի կիսվել` հակառակ տեսակետններն էլ լսելու նպատակով…

Այսպես, մեզանից մեկը լավ նկարիչ է, մյուսը հաջողված քաղաքական գործիչը կամ շինարար, մյուսը բժիշկ և այսպես շարունակ: Ի հակադրում դրան,մեզանից ոմանք տարված են ծխելով, խմելով, անկանոն ապրելակերպով, ոմանք կաշկանդվում են արտահատվել, կամ նույնիսկ նախընտրում են մեկուսանալ հասարակություն:

Հոգեբանները և այլ “վերլուծաբաներ”, հստակ պատճաբանություններ ունեն այս բոլոր հակասություննների համար` սկսած դաստիարակություն, շրջապատից, վերջացրած մանկությունում ստացած հոգեբանական տրավմանաներից: Կարծում եմ, որ ամեն պնդում ունի իր հիմնավորումը և բանակականաբար ունեցել է նաև իր ազդեցությունը: Սակայն, այս ամենի հետ մեկ տեղ ես հենց նոր ինձ համար հստակեցրեցի հետևյալը. կախված դրսևորվելու հնարավորություններից  և բնագավառներից մարդիկ կարող են ձևավորվել կամ կայանալ ամբողջությամբ այլ կերպ: Ավելին, յուրաքանչյուր մարդու ընդունակությունները, նախընտրությունները,  և ձգտումներըն կարելի է օգտագործել հասարակությանը ի օգուտը:

New York city…how skyscrapers are built?

The “invention” of the skyscraper lies with George A. Fuller (1851-1900). George Fuller worked on solving the problems of the “load bearing capacities” of tall buildings. George Fuller built the Tacoma Building in 1889, the first structure ever built where the outside walls did not carrying the weight of the building. Using Bessemer steel beams, Fuller created steel cages that supported all the weight in tall buildings or skyscrapers. The Flatiron Building was one of New York City’s first skyscrapers (Broadway and 23rd), built in 1902 by Fuller’s building company.

The world’s tallest building when it opened in 1913, architect Cass Gilbert’s 793-foot Woolworth Building was considered a leading example of tall building design.

Another famous skyscraper is Empire State Building, which was completed in 1931 and came out of art deco era.

But thing which is exited me the most, is construction process of this giants in early twenties and people who worked at heights, so called iron workers. Very few of us know that many of the icons of New York cities were build by theirs ancient inhabitants: the Mohawk. For more than century Mohawk iron workers have had reputation for embracing dangerous jobs of building bridges and skyscrapers.

“A lot of people think Mohawks aren’t afraid of heights; that’s not true. We have as much fear as the next guy. The difference is that we deal with it better. We also have the experience of the old timers to follow and the responsibility to lead the younger guys. There’s pride in ‘walking iron.’” —Kyle Karonhiaktatie Beauvais (Mohawk, Kahnawake).

A 21st-century Mohawk ironworker might easily be called a real “man of steel.” For more than 100 years, Mohawk people have taken part in the seemingly superhuman task of building skyscrapers and bridges throughout the United States, Canada, and abroad. Working in New York City since the 1920s, these brave and skilled ironworkers built the city’s most prominent landmarks, including the Empire State Building, the Chrysler Building, the George Washington Bridge, and the World Trade Center.

The Mohawk tradition of ironworking began in the mid-1880s when they were hired as unskilled laborers to build a bridge over the St. Lawrence River onto Mohawk land. They quickly earned a reputation for being top-notch workers on high steel, and “booming out” from their Native communities in search of the next big job became a fact of life.

During the 1940s and 1950s, many Mohawk ironworking families moved to the New York City area—as many as 700 families into Brooklyn—to aid in the city’s vertical expansion. In the 1960s, when New York City announced plans for the World Trade Center, Mohawk ironworkers eagerly accepted the challenge of erecting the then tallest buildings in the world. In September 2001, after the collapse of the twin towers, Mohawk ironworkers returned to dismantle what their elders had contributed to the Manhattan skyline decades earlier.

Tagged , , , , , ,

Աշուն է եկել մեր բակ…?

Այս առավոտը, ինչպես նախորդ 1000ավոր առավոտները սկսվեց, աշխատանքային դիսկրիմինացիաների դեմ բողոքներով և մի կերպ անկողնուց դեպի սրճեփը դժգոհությամբ սողալու փորձերով:

Հաղթահարելուց հետո առավոտյան բոլոր դժվարությունները, դուրս վազեցի դեպի կանգառ որսալու երթուղայինը, որով հավանաբար ճմռթված ու տրորված պետք է հասնեի աշխատանքիս վայր:

Հերոսաբար հաղթահարելով երթուղայինի փորձությունները քայլեցի դեպի գրասենյակ: Մինչև գրասենյակ հասնելը ես դեռ ժամանակ ունեի մտորելու՝ մոտավորապես (200 քայլ 4.15րոպե): Եվ իհարկե առաջին բանը որը կարող էր հետաքրքրել աշնանային առավոտյան ,  դա դեղնազօծ ծառերի անմեղ ու իմիջայլոց գեղեցկություն է: Սակայն որքան էլ փնտրեցի, միևնույն իմ աչքերը այդպես էլ առիթ չունեցան տեսնել որևէ այլ բան քան քարե և բետոնապատ շենքերը և գույնզգույն պաստառները ու գովազդային վահանակները (ընդորում ես քայլում էի Երևանի ծառապատված փողոցներից մեկով):

Տեսնես Երևանը միշտ է կարոտ եղել աշնան տերևաթամին? Տեսնես երևանցիները միշտ են աշունը նկարներում փնտել?

Ակամայից հիշեցի ծնողներիս պատմությունը և արկածները, որոնք ի երջանկություն իրենց տեղի էին ունենում 1980ականի Երևանում: Դրանք պատմություններ էին ողողված երևանյան գարնային, ամառային, աշնանային և ինչու ոչ  ձմեռային երանգներով: Երևանը, իրենց նկարագրությամբ նման էր զուտ հայական կերտվածքի իր որույն ոճով, իրեն բնորոշ շենքերով ու այգիներով:

Եխ՜, շատ ափսոս, որ մենք էլ բախտ չունեցանք տեսնել այդ ամենը…կարծում եմ աշունը ինձ համար այսուհետ կսահմանափակվի այստեղից այնտեղից պեղած գեղեցիկ, մի տեսակ անբնական նկարներով…

Tagged , ,

Որոնք են հայ երիտասարդի խնդիրնեըը և ինչ կարող ենք մենք անել?

Հիմնական խնդիրները, որոնք նշել եմ վերաբերվում են ուսանողությանը.

1.  Ցածր կրթաթոշակ և դրա համեմատությամբ բարձր ուսման վարձ:

2.  Ուսանողները մեծի մասամբ տեղեկացված չեն գործող ուսումնական համակարգի օրենքների հետ: Հետևաբար  ունակ չեն ներկայացնելու իրենց պահանջները և պաշտպանելու իրենց իրավունքները:

3.  Աշխատատեղերի մեծ պակաս: Եթե չկա տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկ, կամ առհասարակ տվյալ ոլորտը Հայաստանում չի գործում սկսած Անկախությունից, ապա ի՞նչ կարիք կա համալսարաններում տվյալ մասնագիրտության ֆակուլտետների և բաժինների գոյության:

4.  Համալսարանները չեն օգտագործում երիտասարդ կադրերին` ընդգրկելով նրանց դասխոսական կազմի մեջ: Արդյունքում այսօրվա դասխոսական կազմը գլխավորապես բաղկացած է սովետական համակարգում դասավանդող մասնագետներից, որոնք վերջին 20 տարիների ընթացքում չեն փոխել իրենց դասավանդման մեթոդները և նյութերը, մինչդեռ գիտությունը շատ արագ զարգանում է և մատուցվող ինֆորմացիան և գրականությունը չափից ավելի հին են (խոսքը վերաբերվում է տեխնիկական գիտություններին): Կարող եմ ասել ավելին. հնարավորինս խոչընդոտվում է երիտասարդ մասնագետների առաջընթացը համալսարաններում (եթե իհարկե վերևի օղակներում թափով բարեկամ չունես, ես դեպքում քո առջև բաց են բոլոր դռներ անկախ քո գիտելիքների չափից):

5.  Երիտասարդությունը առհասարակ մեկուսացված է Հայաստանի մշակույթային կյանքից (խոսքը վերաբերվում է երիտասարդների մեծամասնությանը):   Քանի որ թատրոների, օպերաների, համերգների և այլ միջոցառումների տոմսերի գները հարմար չեն ուսանողի գրպանին, կարծում եմ այս դեպքում ճիշտ լուծում կլիներ ստեղծել ուսանողների համար զեղչային համակարգ:

6.  Շատ քիչ տեղեր են տրամադրվում մագիստրատուրայի և ասպերանտուրայի բաժիններին:

7.  Շատ քիչ ոլորտներում են գործում ուսանողական զեղչեր: Լավ կլինի եթե նախկինի նման ուսանողները հնարավորություն ունենան անվճար կամ զեղչով օգտվել համալսարանների ճաշարաններից:

Իրականության մեջ խնդիրները շատ են, սակայն ես կարևորեցի վերոնշյալները: Շատ կուզենայի լսել նաև ձեր դիտողությունները…

Tagged , , , ,